Վրացի ֆուտբոլիստը ՈՒԵՖԱ-ի մրցանակ կստանա՝ ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար

Ամերիկյան «Սան Խոսե Էրսքվեյքսի» և Վրաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Գուրամ Կաշիան դարձել է EqualGame մրցանակի դափնեկիր՝ իրավահավասարության համար պայքարում ունեցած ավանդի համար։

Ինչպես հաղորդում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ), 31-ամյա պաշտպանի պարգևատրումը տեղի կունենա օգոստոսի 30-ին Մոնակոյում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ։
2017թ․-ի նոյեմբերին, երբ Կաշիան պաշտպանել է «Վիտեսի» գույները, նա մասնակցել է բոլոր հոլանդական ակուբների ավագների ակցիային, որոնք խաղացել են ներքին արենայում ծիածանագույն ժապավեններով՝ դրանով աջակցություն հայտնելով ԼԳԲՏ համայնքին։
Այս ակցիայից հետո հայրենիքում Կաշիայի գլխին տեղացել է սպառնալիքների և քննադատության տարափ, նա չի փոխել իր դիրքորոշումն այս հարցի շուրջ, դրանից հետո նրան սկսել են իրենց աջակցությունը հայտնել այլ խաղացողներ և ֆուտբոլային ֆունկցիոներներ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դևիդ Բեքհեմը դարձել է ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակի դափնեկիր 2018թ․-ի համար։