Հայտնի է դարձել առաջին երկիրը, որը դպրոցներում ներմուծել է ԼԳԲՏ թեման

Շոտլանդիայի կրթական հաստատություններում կդասավանդեն ԼԳԲՏԻ շարժման (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքսուալ) պատմությունը և տեսությունը, հաղորդել է Guardian-ը։

Դպրոցական ծրագրում մի քանի առարկաների շրջանակում կհայտնվեն պարտադիր պարագրաֆներ ԼԳԲՏ իրավունքների մասին, որոնք ուսուցիչը պետք է անպայման հասցնի աշակերտներին։
Այդ որոշումն ընդունվել է հոմոֆոբիայի դեմ պայքարի շրջանակում։
Նոր բաղադրիչներ ներմուծելու հիմնական նախաձեռնողը Time for Inclusive Education միջազգային կազմակերպությունն է, որը պայքարում է կրթության մեջ հավասար իրավունքների համար։