Ով ենք մենք

Кто мы

Ո՞վ ենք մենք

NOAH Pride-ը ոչ քաղաքական ոչ առևտրային կազմակերպություն է։ Մենք աջակցում ենք Անդրկովկասի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԼԳԲՏ համայնքներին

Ո՞ւմ հետ ենք մենք աշխատում

Մենք դեմ ենք բռնությանը և խտրականությանը ցանկացած ձևով։ Մենք օգնություն ենք ցուցաբերում կանանց, որոնք բախվել են ընտանեկան բռնության հետ, լեսբիներին, գեյերին, տրանսգենդերներին, բիսեքսուալներին, ՄԻԱՎ վարակակիրներին։

Ինչո՞ւ այստեղ

Մենք դեմ ենք աշխարհագրական, քաղաքական, սոցիալական սահմաններին։ Եվ մեր շարքերն ավելանում են։ Մենք ավելի հաճախ ենք բարձրաձայնում այն մասին, ինչը նախկինում տաբու էր։ Թագավորական ընտանիքներում կնքվում են միասեռ ամուսնություններ, ՄԻԱՎ վարակն այլևս XXI դարի ժանտախտը չէ, նույնասեռականների իրավունքների մասին խոսում են ամբողջ քաղաքակիրթ աշխարհի քաղաքական գործիչները։ Բայց Անդրկովկասում դեռ շատ են չլուծված խնդիրները՝ չնայած նրան, որ տարածաշրջանն ընտրել է զարգացման արևմտյան մոդելը։ Առաջընթացի քայլն արդեն արվել է։ Մեր խնդիրն է ցույց տալ, որ ԼԳԲՏ պաշտպանությունը միայն քաղաքական գործիչների խոսքերը չեն, իսկ գեյ ակումբներում պայթյունները և խաղաղ ակցիաները կոշտ կերպով ցրելը մնացել են անցյալում։ «Մենք սատարել ենք հեղափոխությանը, արել մեր քայլը, թող հիմա հեղափոխության առաջնորդները սատարեն մեզ և մեր ազատություններին»։